Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Զիդանը՝ 2017-ի լավագույն մարզիչ, Ռոնալդուն՝ լավագույն ֆուտբոլիստ, Բուֆոնը՝ լավագույն դարպասապահ

Զիդանը՝ 2017-ի լավագույն մարզիչ, Ռոնալդուն՝ լավագույն ֆուտբոլիստ, Բուֆոնը՝ լավագույն դարպասապահ
25.10.2017 | 09:39

Երեկ Լոնդոնում կայացել է ՖԻՖԱ-ի ամենամյա Գալա մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, տարվա լավագույն դարպասապահ՝ Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ